25/03/2024 19:43
Պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել․ Վահե Ղազարյան
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է՝ մայրուղիներին նոր և ժամանակակից տեսախցիկներով հագեցած համակարգ կներդնեն։
«Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։
Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներին կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան արագությունը, վարորդը ստիպված կլինի արագությունն իջեցնել»,- ասել է Ղազարյանը։
Նա նշել է նաև, թե կնորացվեն Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները։