25/03/2024 20:24
Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, այդ գյուղերը «ադրբեջանական գյուղեր են», հիմա էլ Երևանից դուխ են տալիս՝ ոսկեպարցիներ, չհանձնվեք․ Գագիկ Մելքոնյան
Նիկոլ Փաշինյանը հանձնող չի, իր հանձնելով չի: Նիկոլ Փաշինյանը պարզ ասում է՝ մենք պետք է մեր սահմանը գծենք Ադրբեջանի հետ, News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Տավուշի տարածքների խնդրին։
«Այդ գյուղերը ադրբեջանական գյուղեր են, ինչքա՞ն պետք է ասես, որ մարդու ուղեղը մտնի: Դա ադրբեջանական տարածք է: Ասում են՝ Փաշինյանը Տավուշի գյուղերը հանձնում է: Բայց դրանք Տավուշի գյուղերը չեն:
Արցախն էլ է սովետական ժամանակ եղել Ադրբեջանի տարածքում: Ուժեղ ենք եղել, հզոր ենք եղել, վերցրել, անկախ ենք պահել Արցախը: Հիմա էլ պարտվել ենք: Ինչո՞ւ փախաք, եկաք Արցախից, որովհետև ուժ չունեինք պահելու: Այս տարիների ընթացքում մսխել էինք մեր ռեսուրսները: Ադրբեջանցին 26 տարի զինվում էր, մենք կենացներ էինք խմում:
Հիմա էլ Երևանից դուխ են տալիս՝ ոսկեպարցիներ, չհանձնվեք: Բայց որ էնտեղ կռիվ եղավ, Երևանից ոչ ոք չի գնալու էնտեղ: Դրա համար ոսկեպարցին պետք է իմանա, որ կա պետություն, կա բանակ, կան պետական շահեր, պետք է լինի պետական սահման, որ էլ կյանքում չխախտվի ոչ այս կողմից, ոչ այն կողմից»,-ասել է նա: