25/03/2024 22:38
Այս ահաբեկչությունը ձեռնտու էր նրանց, ովքեր Կիևի ռեժիմի ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ․ Պուտին
«Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությունը ձեռնտու է նրանց, ովքեր Կիևի ռեժիմի ձեռքով կռվում են Ռուսաստանի դեմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Լիովին պարզ է՝ մարտի 22-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կատարված սարսափելի հանցագործությունը ահաբեկման ակտ էր։ Եվ անմիջապես հարց է ծագում՝ ու՞մ է դա ձեռնտու։ Այդ չարագործությունը մի օղակն է ընդամենը մի շարք փորձերի՝ արվող նրանց կողմից, որոնք 2014 թվականից Կիևի նեոնացիստական ռեժիմի ձեռքով պատերազմում են մեր երկրի դեմ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ հայտնի փաստ է, որ նացիստները երբեք չեն վարանել իրենց նպատակներին հասնելու համար ամենակեղտոտ և ամենաանմարդկային միջոցները գործածել։