25/03/2024 15:28
Մենք հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Վրաստանի վարչապետ
Մենք դարեր շարունակ համագործակցել ենք և եղբայրական հարաբերություններ ենք ունեցել, ստորագրել ենք համագործակցության հռչակագիր՝ էլ ավելի բարձր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները, Հայաստանում հայտարարեց Վրաստանի նորընտիր վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա նշեց, որ իր գոհունակությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին, ով աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ինքնիշխանությանը.«Իհարկե, ես անվերապահ աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ես միանում եմ իմ գործընկերոջը՝ առ այն, որ մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Մենք խոսել ենք նաև տարբեր ոլորտներում համագործակցության մասին։
Ես ընդգծել եմ մեր համատեղ ջանքերի կարևորությունը, որպեսզի կարողանանք պայքարել տարածաշրջանում առկա մարտահրավերների դեմ։ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին։ Մենք հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Վրաստանը պատրաստ է դրականորեն այդ գործընթացին աջակցել։
Եվս մեկ անգամ շնորհակալություն Ձեզ՝ ջերմ ընդունելության համար։ Եվ ես ուրախ եմ՝ Ձեզ հրավիրել Վրաստան»։