25/03/2024 11:51
Իրավունքն իրականում պարտականության հայելին է. Նիկոլ Փաշինյանի՝ «TikTok»-ում հրապարակած «Զրույցներ պետության մասին» շարքի նոր հոլովակը (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում հրապարակել է «Զրույցներ պետության մասին» շարքի նոր հոլովակը։ Փաշինյանը խոսում է ազատությունից ու ազատության սահմանափակումներից և նշում, որ որպես ուղղահայաց և հորիզոնական հայացքներ, այդ առանցքների հատման կետում առաջանում է իրավունքը։
«Այսօր ուզում եմ ևս մեկ կոմպոնենտ ավելացնել՝ արձանագրելով, որ հատման կետում առաջանում է նաև պարտականությունը։ Իմ ասելիքը հետևյալն է՝ իրավունքն իրականում պարտականության հայելին է»,-նշում է նա։