25/03/2024 16:04
ԱԱԾ-ն կանխել է ավելի քան 2 մլն կիբեռհարձակման փորձ. Արմեն Աբազյան
ԱԱԾ-ն կանխել է ավելի քան 2 մլն կիբերհարձակման փորձ. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը։
«2023–ին շարունակվել են պետական մարմինների պաշտոնական կայքերի, էլեկտրոնային հարթակների և այլ տեղեկատվական համակարգերի կիբեռանվտանգության ապահովման աշխատանքները, այդ թվում՝ նշված համակարգերի ուղղությամբ կիբեռմիջադեպերի արձանագրման գործընթացի համակարգման ուղղությամբ։ Կանխվել է ավելի քան 2 մլն կիբեռհարձակման փորձ»,-ասել է նա։
Ըստ Աբազյանի՝ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում կին զինծառայողների թիվը նախորդ տարի ավելացել է շուրջ 9 տոկոսով. «Սահմանապահ զորքերում 2022–ի համեմատ կին զինծառայողների թիվն ավելացել է շուրջ 9 տոկոսով, 2021–ի համեմատ՝ շուրջ 20 տոկոսով»։
Բացի այդ, ըստ նրա, մինչև 2023թ. ավարտը ԱԱԾ-ում ատեստավորմանը մասնակցել ու դրական արդյունք է գրանցել ծառայողների ընդհանուր թվի շուրջ 20%-ը։ Ատեստավորված ծառայողների աշխատավարձն ավելացել է միջինը շուրջ 57%-ով։