25/03/2024 15:43
Հայաստանի պետական պարտքը սահուն մոտենում է 12 մլրդ դոլարի շեմին․ «Հետք»
«Հետք» գրում է․ «2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 943 մլն ԱՄՆ դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է 97.5 մլն դոլարով կամ 0.8%-ով։ Այս մասին են վկայում Ֆինանսների նախարարության տվյալները։ Մասնավորապես արտաքին պետական պարտքը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 441 մլն դոլար՝ երկու ամսվա ընթացքում նվազելով 60 մլն դոլարով կամ 0.9%-ով։ Իսկ ներքին պարտքը կազմել է 5 մլրդ 502 մլն դոլար՝ աճելով մոտ 158 մլն դոլարով կամ 2.9%-ով։
Այդպիսով, Հայաստանի պետական պարտքը այս պահին աճում է ներքին պարտքի հաշվին։ Ներքին աղբյուրները պետական պարտատոմսերն են, որոնց թողարկումից գոյացած գումարները, ինչպեսև արտաքին պարտքի դեպքում, պետությունն ուղղում է բյուջեի ծախսերին։
Արտաքին աղբյուրներ են միջազգային կազմակերպությունները, ինչպես՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, և պետությունները՝ Ռուսաստանը, Գերմանիան և այլն։ Թողարկվում են նաև արտարժութային պարտատոմսեր»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։