25/03/2024 17:56
Հայաստանի ատոմակայանի շահագործումը հնարավոր է երկարաձգել նաև 2036 թվականից հետո. «Ռուսատոմ-սերվիս»-ի գլխավոր տնօրեն
Հայկական ատոմակայանի շահագործման երկարաձգումը հնարավոր է նաև 2036 թվականից հետո, Սոչիում «Ատոմէքսպո 2024» միջազգային ֆորումի շրջանակներում հայտարարեց «Ռուսատոմ-սերվիս»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը, Սոչիից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը:
Ըստ նրա` հայկական կողմը կորոշի, թե ինչ կլինի կայանի հետ 2036 թվականից հետո:
«Կան մի քանի սցենարներ»,- նշեց նա:
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն էլ ասաց, որ նման սցենար դեռ չի դիտարկվում. Հայաստանը ժամանակ կունենա նոր էներգաբլոկ կառուցելու համար։
«Բայց, իհարկե, մենք կարող ենք երկարացնել կայանի կյանքը գլխավոր կոնստրուկտորի օգնությամբ»,- ասաց նա` ընդգծելով, որ, նախնական հաշվարկներով, կայանի կյանքը գնահատվել է մինչև 2039 թվականը:
«Բայց մենք «կարմիր գիծ» ենք սահմանել 2036 թվականը»,- նշեց Ատոմակայանի տնօրենը: