25/03/2024 16:54
Փաշինյանը 42,500 քառակուսի կիլոմետրի 30 տոկոսն արդեն հանձնել է թշնամուն․ Իշխան Սաղաթելյան
Գյումրիում Նիկոլ Փաշինյանն արդեն բոլոր խաղաքարտերը բացեց․ խոսում է շատ բաց, ասում է՝ ես և ՔՊ-ն ունենք մի առաքելություն՝ մենք պատմական Հայաստանից պետք է անցնենք իրական Հայաստան. Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ու ասում է՝ ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես ՀՀ վարչապետն եմ... Հայաստանի Հանրապետությունը, որի ղեկավարումն ինքը ստանձնել է 2018 թվականին, 42,500 քառակուսի կիլոմետրանոց հայկական 2 պետություն է եղել՝ Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետություն․․․ 42,500 քառակուսի կիլոմետրի 30 տոկոսն արդեն հանձնել է թշնամուն»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։