![Սևակ Տիգրանյանին հեռացրել են ՔՊ-ից](https://www.aysor.am/news_images/750/2249704_1/f6603109021c7d_6603109021cbc.thumb.jpg)
26/03/2024 22:14
Սևակ Տիգրանյանին հեռացրել են ՔՊ-ից
ՔՊ-ի ֆեյսբուքյան էջում գրառում է արվել․
«Մարտի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր։
Վարչության որոշմամբ Սևակ Տիգրանյանը հեռացվել է կուսակցությունից»։