26/03/2024 12:33
Արդարադատության նախարարը պարզաբանեց՝ թմրամիջոցներն ինչպես են ներթափանցում քրեակատարողական հիմնարկներ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին բացատրեց, թե քրեակատարողական հիմնարկներ ինչպես են ներթափանցում թմրամիջոցները՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե սարքավորումները դրված են, բայց դեռևս թմրամիջոցներ են մտնում ՔԿՀ-ներ։
«Ճի՛շտ եք, որ սկաներ դրած է, բայց սկաները միայն հանձնուկների հատվածում է դրված։ Այնտեղ թե՛ ծառայողները, թե՛, ճաշատեսակները, որ ոչ թե տեղում են պատրաստվում, այլ գնում է կատարվում, մտնում են առանց սկանավորման»,-ասաց նա։
Նախարարը տեղեկացրեց, որ արդեն ունեն վարչապետի կողմից հաստատում, ըստ որի՝ չինական համապատասխան ստանդարտացված ընկերության գնառաջարկով առաջիկա մեկ կամ երկու ամսում տեղի է ունենալու գնում։
«Արմավիր ՔԿՀ-ում ստեղծվելու է համակարգ՝ և՛ ուտելիքի, և՛ հանձնուկի, և՛ ծառայողի, այլևս գոնե Արմավիր ՔԿՀ չի կարողանալու մտնել մարդ իր սննդով՝ առանց այդ սկանավորման։ Այսօր այդ համակարգը չունենք, դրա համար ինդետֆիկացնել, թե վատ, ոչ պարկեշտ, կոռումպացված ծառայողի միջոցով է մտել՝ սխալ է։ Այսօր դռոնով էլ են կարողանում մտցնել, դրա համար թվայնացումով ենք հարցը լուծելու»,-ասաց նա։