26/03/2024 19:38
Ահաբեկչությունը հետաքննելիս կարիք չունենք այնպիսի օգնության, որում կատարվածը ներկայացվելու է որպես «Իսլամական պետության» ձեռքի գործ՝ Ուկրաինային արդարացնելու համար․ Լավրով
Ռուսաստանն ինքնուրույն կհետաքննի «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությունը, Արևմուտքի՝ երկակի ստանդարտներով օգնության կարիքը չունի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես համոզված եմ՝ ինքնուրույն կկարողանանք հետաքննել կատարվածը, կարիքը չունենք այնպիսի օգնություն, որն ակնհայտորեն երկակի ստանդարտներով է ուղեկցվելու և, ըստ ամենայնի, ուղղված է լինելու նրան, որ Արևմուտքին հարմար թեզեր առաջ քաշվեն, թե կատարվածը «Իսլամական պետության» ձեռքի գործն է, իսկ Ուկրաինան ոչ մի կապ չունի ։ Կրկնում եմ՝ ինքնուրույն կիրականացնենք»,- ասել է Լավրովը։