26/03/2024 13:30
Եթե Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման որևէ քարտեզ, ինչի՞ հիման վրա է պնդում, որ գյուղերն ադրբեջանական են. Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանն X-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի թվիթին, ով պատասխանել էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը՝ պնդելով, որ «գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։
«Նման հայտարարություն կարելի է անել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն ընդունի և հիմնվի Խորհրդային Միության քարտեզի վրա։ Բայց քանի որ Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման որևէ քարտեզ, ինչի՞ հիման վրա է պնդում, որ գյուղերն ադրբեջանական են, հետևաբար տարածքային վեճի առարկա չեն»,-գրել է նա։