26/03/2024 12:55
Սահմանադրության նախաբանի փոփոխության քննարկում դեռևս չի եղել. Գրիգոր Մինասյան
Սահմանադրության նախաբանի փոփոխության քննարկում դեռևս չի եղել, միայն այն հատվածն է, որը բոլորս մամուլով տեսել ենք․ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Ըստ նրա՝ արդեն իսկ կա սահմանադրական փոփոխությունների նախնական հայեցակարգ, որն ուղարկվել է կառավարություն։
«Բայց դրա պրոցեսում նաև ականատես եղանք, որ վարչապետը հանրային քննարկման բերեց նոր գաղափարներ, սպասում ենք վարչապետի հետ հանձնաժողովի և սահմանադրական խորհրդի իրազեկմանը, դրանից հետո կներկայացնենք՝ արդյո՞ք ուղղություններում գաղափարական փոփոխություններ են տեղի ունենում»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, թե ինչ նոր ուղղություններ են նախատեսելու՝ սահմանադրական խորհուրդը կտեղեկացնի։
Նախարարը պնդեց, որ Սահմանդրության փոփոխության բացարձակ առկախում չկա։ «Հաշվի առնելով վարչապետի հանրային ելույթը՝ հետագա աշխատանքը կսինքրոնիզացնենք նույն վիճակի հետ»,-ասաց նա։