26/03/2024 19:48
Գումարները վճարել են կառուցապատողին և մնացել առանց բնակարան (Տեսանյութ)
Դավիթաշեն 45/5-ի Ա և Բ մասնաճյուղի հարյուրավոր բնակիչներ, որոնց ճնշող մեծամասնությունը Սիրիայից և Լիբանանից է եկել Հայաստան, հարյուր հազարավոր դոլարների հասնող գումարներ են վճարել շինարար Սևակ Արծրունուն, որպեսզի ստանան այդ շենքում բնակարաններ, սակայն տարիներ անց պարզել են, որ շենքը սնանկ է, Արծրունու ընկերությունները՝ նույնպես, իսկ իրենք պետք է հսկայական գումարներ վճարեն նախկին «Հայբիզնես», հիմա արդեն՝ «ԱՄԻՕ» բանկին, որտեղ և գրավ է դրված իրենց գույքը, գրել է 168․am-ը։
Դատարանն էլ սնանկության կառավարիչ է նշանակել, որը, կարծես չի ուզում ընդունել, որ ինքն է սնանկության կառավարիչը։