26/03/2024 13:56
Դադարել են Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։
«Նշենք, որ ըստ օրենքի, Մնացականյանի լիազորությունները կդադարեն նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի պաշտոնում»,- ասված է հաղորդագրությունում։