26/03/2024 15:32
Իրանի արևմուտքում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի Խուզեստանի նահանգում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի մասին տվյալներ է հրապարակել Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մեսջեդ Սոլեյման քաղաքից (մոտ 111 հազար բնակչությամբ) 82 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախն ընկած է եղել է 10 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: