27/03/2024 11:07
ԼՂ հայերի վերադարձի իրավունքն այսօր խախտվում է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարված է. այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Ստեփանակերտ տանող ճանապարհն այժմ փակ է։ Լեռնային Ղարաբաղի 100,000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները 9-ամսյա շրջափակումից և Ադրբեջանի դաժան հարձակումից հետո։ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարված է», - X-ի իր էջում գրել է դեսպանը։