27/03/2024 11:37
Բայդենը հերթական անգամ վիրավորել է Պուտինին՝ անվանելով նրան «դահիճ»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ վիրավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անվանելով «դահիճ»։ Արտահայտությունը նա հնչեցրել է ծրագրերը և տեսլականները ներկայացնելու ժամանակ։
Բայդենը խոսել է երկրի մեծահարուստ քաղաքացիների եկամտահարկը 8,2-ից 25 տոկոսի հասցնելու նախաձեռնության մասին։
Ըստ Բայդենի՝ առաջիկա 10 տարվա ընթացքում դա կհանգեցնի հարյուր միլիարդավոր դոլարների հավաքագրման։
«Պատկերացրեք, թե ինչ կարող ենք անել սրա հետ։ Մենք կարող ենք զգալիորեն կրճատել դաշնային բյուջեի դեֆիցիտը։ Մենք կարող ենք տնային խնամք ապահովել: Մենք կարող ենք շատ կարևոր բաներ անել, այդ թվում՝ վերջապես, պաշտպանել Ուկրաինան այդ դահիճ Պուտինից», - Բայդենի խոսքերն է մեջբերում Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Նախկինում ևս Բայդենը ՌԴ նախագահին անվանել էր «դահիճ», երբ 2022 թվականին այցելել էր Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին գտնվող փախստականների ճամբար։