27/03/2024 16:37
Crocus City Hall-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 140-ի
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն աճել է՝ հասնելով 140-ի. այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
ՌԴ առողջապահության նախարարն ասել է, որ վիրավորներից մեկը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, մահացել է և ևս չորս տուժածի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 19 հոգու վիճակը ծանր է։
23 տուժած պատրաստվում են դուրսգրման, 80 մարդ, այդ թվում՝ վեց երեխա, շարունակում է բուժվել հիվանդանոցներում։
Մարտի 26-ին Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ավարտել են Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո փլատակների մաքրումը։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունից տուժել է 360 մարդ։