27/03/2024 17:56
Տավուշից տարածքներ զիջելով՝ իշխանությունը 30 տարուց ավելի ամրացված դիրքերը հետ է քաշում, երկիրն ավելի խոցելի դարձնում, որ սպառնալիքը գա նաև Լոռվա վրա․ Մանվել Եղիազարյան
«Շատ խելացի պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինելու, քանի որ Հայաստանը գնում է միակողմանի զիջումների»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը։
«Տավուշից տարածքներ զիջելով, իշխանությունը 30 տարուց ավելի ամրացված դիրքերը հետ է քաշում, ինչը նշանակում է՝ մեզ ու մեր երկիրն ավելի խոցելի են դարձնում՝ հատկապես այդ ուղղությամբ։ Այսինքն՝ այնպես են անում, որ սպառնալիքը գա ոչ միայն Տավուշի, այլև Լոռվա վրա։ Դրա համար ստիպում են, որ այդ ամուր դիրքերից դուրս գան, ու հետո առաջանա Սյունիքը տալու հարց։
Դրանից հետո Փաշինյանը կասի՝ «տեսաք, ժողովուրդ ջան, մենք ուզում էինք խաղաղություն հաստատել, չեղավ, ասում էինք, չէ՞, որ գյուղերը տալիս ենք, բայց չի բացառվում, որ պատերազմ կլինի»։
Այս նախադասությունն այդ մարդը միշտ ասում է՝ նորություն չէ։ Հիմա ինձ ասեք, այսքանից հետո ո՞ւմ համար է անհասկանալի բան մնացել։ Այսպես են անում, որ ցանկացած պահի ավելի մեծ ճնշում գործադրեն Հայաստանի վրա և Սյունիքի հարցը հանգիստ լուծեն»,- նշել է Մանվել Եղիազարյանը։
Նա նույնիսկ մտավախություններ ունի, որ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, կարող է հանկարծ հայտարարել Ադրբեջանին միանալու ու վիլայեթ դառնալու մասին, «միայն թե պատերազմ չլինի», և ցանկացած պայմանով ստորագրել խաղաղության պայմանագիրը։
«Մեր երկրում այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ ոչ մեկն իր արածի համար պատասխան չի տալիս»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում