27/03/2024 10:47
Բաքուն մտահոգ է Ֆրանսիա-Հայաստան-Հունաստան ռազմական համագործակցությամբ
«Մտահոգության տեղիք են տալիս Ֆրանսիայի կողմից Հայաստանի ռազմականացմանն ուղղված արշավը և ավելի մեծ ռազմական մատակարարումների նոր խոստումները (ներառյալ մահաբեր և հարձակողական զենքերը)», - ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ՝ կապված 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի հետ։
Բաքվից նաև ընդգծել են, որ ԵՄ անդամ Հունաստանը վերջերս հայտարարություններ է արել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու մասին։