27/03/2024 12:25
Մենք ապրելու ենք Ոսկեպարում, մինչև վերջ կմնանք բնակիչների կողքին․ Պետրոսյան (Տեսանյութ)
Ժողովրդավարական համախմբում կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանն ընկերների հետ օրեր առաջ մեկնել է Տավուշի մարզ և պատրաստվում է մնալ այնտեղ: Նա արդեն իսկ հանդիպել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանի հետ: Հանդպման առանցքում մարզի մի քանի սահմանամերձ գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակն է: Սրբազանի հետ քննարկումներից հետո Սուրեն Պետրոսյանն ընկերների հետ ուղևորվել է Ոսկեպար և արդեն մի քանի օր է՝ այնտեղ է: Ըստ նրա, գյուղացիների հետ ամենօրյա շփումներն առավել տեսանելի են դարձնում առկա խնդիրները:
Սուրեն Պետրոսյանը նշել է, որ մտադիր են մնալ և ապրել Ոսկեպարում և մինչև վերջ կանգնել գյուղացու կողքին: Ըստ նրա, այն ինչ այսօր տեղի է ունենում Տավուշում, ոչ թե մեկ առանձին մարզի կամ գյուղի խնդիր է, այլ համազգային ճգնաժամ, որի լուծումը կախված է յուրաքանչյուրիցս:
Իրենց անելիքները Սուրեն Պետրոսյանը ներկայացնում է կից տեսանյութում: