27/03/2024 15:45
ԵՄ-ի մասով դեռ շատ անելիք ունենք, որպեսզի Թուրքիայի կամ Վրաստանի նման տարիներով չսպասենք. Սիմոնյան
Եվրախորհրդարանը որոշում ընդունեց ու ասաց, որ Հայաստանի չափորոշիչները, ժողովրդավարության աստիճանն այնքան բարձր են, որ ԵՄ-ին խորհուրդ տվեց անդամակցությունը դիտարկել, չնայած նրան, որ ընդդիմությունն ասում է, որ ՀՀ-ում ժողովրդավարության աստիճանը շատ ցածր է, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ն դիմումը վերցրել, գնացել է և սպասում է, որ մտնի և դառնա ԵՄ թեկնածու։ Քննարկում ենք, ի գիտություն ենք ընունում այդ իրողությունը։ Մենք շատ անելիք ունենք ՀՀ-ում, որպեսզի Թուրքիայի կամ Վրաստանի նման տարիներով չսպասենք։ Պետք է ՀՀ-ում շատ բան փոխվի, շատ չափորոշիչներ փոխվեն, մի քիչ դեղերի հետ կապված վրդովմունք կա։ Մեր ապրանքների որակը պետք է բարձրացնենք»,-նշեց նա։