27/03/2024 13:11
Գուրգեն Արսենյանը չի շտապում հերքել մանդատից հրաժարվելու և իր մուտքը ՌԴ արգելվելու մասին տեղեկությունները
«ՔՊ» ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գուրգեն Արսենյանը չի շտապում հերքել մանդատից հրաժարվելու եւ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին տեղեկությունները։ Նշենք, որ այդ մասին գրվել է այսօրվա մամուլում։
Մեկնաբանություն խնդրելու համար «Փաստինֆոն» կապ է հաստատել Արսենյանի հետ։ Նա պատասխանել է, որ որևէ հարցի չի կարող պատասխանել, քանի որ Հայաստանում չէ։ Լսելով հարցը, թե արդյո՞ք տեղյակ եղել է, որ իր մուտքն արգելվել է ՌԴ՝ Գ. Արսենյանն անջատել է հեռախոսը։
Նշենք, որ ԱԺ գործուղումների ցանկում Արսենյանի անունը բացակայում էր։ Լրատվամիջոցը փորձել է կապ հաստատել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ, որպեսզի ճշտի, թե արդյո՞ք տեղյակ են, որ Արսենյանը բացակայում է երկրից, ապա նաև, թե ինչո՞վ են մեկնաբանում ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքն արգելելու որոշումը։
Արթուր Հովհաննիսյանը հեռախոսազանգերին այս անգամ էլ չի պատասխանել։