27/03/2024 23:58
Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ)
Չեմ կարողանում համակերպվել, թե ինչպես 2018 թվականի էյֆորիայի ժամանակ կարմիր դրոշակները՝ ակնհայտ ձախողումները, չէինք տեսնում, օրինակ,թե ինչպես ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ձերբակալեցին։ Այնքան «դալբաբութ» են, որ չէին հասկանում՝ գոնե էն ճյուղը, որի վրա նստած ես, չկոտրես, քանի նոր ճյուղ չես գտել, «Իմնեմնիմի» հաղորդման եթերում ասել է թողարկման «հերթապահ» Սերգեյ Սարգսյանը:
«Հետահայաց նայում ես, հասկանում՝ նախկինում օրեր շարունակ անմեղ խնդիրներ էին քննարկվում, ինչպես օրինակ՝ Գալուստ Սահակյանի մտքերը։ Հիմա լսում ենք Ալեն Սիմոնյանին ու չենք հասկանում՝ ինչ է ուզածը։ Նախկինում այսօրվա իշխանությունը թիրախավորում էր արտաքին պարտքի հարցը, իսկ ահա իրենք կարճ ժամանակում կրկնապատկեցին պարտքը։ Հիմա կարծես կինոյի մեջ լինենք, իսկ կինոյի տղաները (Վազգեն Սաղաթելյան, Նարեկ Սամսոնյան) նստած են, մենք էլ հաղորդում ենք վարում», նշել է նա։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։