27/03/2024 20:35
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ
Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը հայտնել է՝ առաջարկում են ԱԺ-ում լսումներ անցկացնել Արցախի բնակչության խնդիրների վերաբերյալ։
«Մարտի 20-ի հանրահավաքից հետո Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը պաշտոնական հանրագիր է ուղարկել ՀՀ վարչապետին՝ ներկայացնելով հանրահավաքում ընդունված հայտարարությունը:
Իսկ երեկ Նախաձեռնությունը դիմումներ է հղել ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցություններին՝ նրանց ուղարկելով հայտարարությունը և առաջարկելով ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել խորհրդարանական լսումներ բարձրացված հարցերի շուրջ:
Մենք շարունակում ենք մեր ջանքերն ու շփումները տարբեր հանրային շրջանակների հետ՝ ապահովելու համար հայտարարությամբ ամրագրված մեր նպատակների իրականացումը»,- գրել է Բեգլարյանը: