28/03/2024 10:30
Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը
ԱՄՆ վարչակազմը ներկայացնող պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը նույնպես կմասնակցեն ՀՀ, ԱՄՆ և ԵՄ միջև՝ ապրիլի 5-ին կայանալիք եռակողմ հանդիպմանը` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Միլլերն ասել է, թե քննարկումը կվերաբերի Հայաստանի տնտեսական կայունությանն աջակցություն ցուցաբերելուն։ Սպասվող հանդիպումից այլ մանրամասներ չի հայտնել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բրյուսելում ապրիլի 5-ին սպասվում է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպում, որի ժամանակ քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։