«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել

28/03/2024 14:24

«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել


«Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմում է ՀՀ ԱԺ երեք խմբակցություններին և անկախ պատգամավորներին ԱԺ նիստերում կառավարության կատարողականի քննարկումը եզրափակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու և քվեարկության դնելու պահանջով՝ համաձայն ՀՀ սահմանադրության 115 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի։ 

Այս մասին նշված է շարժման տրածած պահանջագիր-հայտարարությունում:

Պահանջագրում նաեւ ասվում է. «Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հիմքը նրա կողմից 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026 թթ.)» օրենքի ուժ ունեցող փաստաթղթի հիմնական  բովանդակության բացարձակ խախտումն է։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը փաստում է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի 146 հոդվածի 2 կետի համաձայն․ «Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը», ինչպես նաև 152-րդ հոդվածի 1-ին կետով․ «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը»: Հավելում ենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ գխի 7-րդ հոդվածի 1-ին կետով․ «Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար»։

Մի քանի օրինակներով բացահայտենք վերոհիշյալ ծրագրի հռչակած հատկապես ռազմավարական նշանակության դրույթների և կառավարության իրականացրած քաղաքականության միջև ակնհայտ անհամապատասխանությունը։ Նախաբանի առաջին պարբերությունում նշված է՝ «Ծրագիրը հիմնված է 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի դրույթների, ՀՀ քաղաքացիների առջև ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ․ ռազմավարության վրա»։ 

Ընթերցելով «Նախաբանի» կետերը, համոզվում ենք, որ ՀՀ Կառավարությունը, կարևորագույն սկզբունքներ հռչակելով, գործնականում վիժեցրել է դրանց բովանդակային իրագործումը։ Այսպես, խոստում՝ «Կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ։ Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է»։ Ինչպես անում են, առանց մեկնաբանության։

Ծրագրային խոստումները ենթակա էին պարտադիր կատարման, իսկ եթե դրանք ինչ-ինչ պատճառներով պետք է վերափոխվեին, ապա միայն ԱԺ կողմից ընդունված որոշումներից հետո։ Փաստ է, որ կառավարությունը ԱԺ չի դիմել և ինքնագլուխ իրականացրել է հայտարարածին հակառակ քաղաքականություն։

Մասնավորապես, գլուխ առաջին՝ «Անվտանգություուն և արտաքին քաղաքականություն»։

Մեջբերում՝ «Հայաստանի Հանրապետության  անվտանգության ապահովման գործոններն են՝ Հայոց արդիականացվող բանակը, հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, բոլոր ուղղություններով նախաձեռնողական և արդյունավետ ներգրավման արտաքին քաղաքականությունը , ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը և այլն»։

Հայոց արդիականացվող բանակն առ այսօր ձեռք չի բերել ժամանակակից սպառազինության այնպիսի տեսակներ, որի առկայությունը կզսպի թշնամու՝ մեր երկրի տարածքների նկատմամբ անհեթեթ և անհիմն պահանջատիրությունը։

Ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացման տեսանկյունից, մրցունակ չէ, չի համապատասխանում արդիականացվող բանակի պահանջներին։ Դրա մասին են վկայում լայնածավալ զորավարժությունների բացակայությունը, ռազմական շքերթների իսպառ վերացումը, ինչը ժողովրդին և, հատկապես, թշնամուն, ի ցույց կդներ հայկական բանակի բացահայտ և թաքնված հզորությունը։

Հայ-ռուսական ռազմավարական  դաշինքին վերաբերող պարբերությունում ամրագրված արձանագրում-պարտավորությունները, ոչ միայն չեն կատարվել, այլ ամբողջությամբ տապալվել են։ ՀՀ կառավարությունը հարկ չի համարել դիմելու ԱԺ-ին՝ ռազմավարական դաշնակցի հետ իր կողմից խաթարված ծրագրի նոր սկզբունքները հաստատելու համար։ Կեղծ և մոլորեցնող նարատիվը, թե մենք հետապնդում ենք խաղաղության օրակարգ, միայն ոգևորում է թշնամուն՝ Հայաստանին նոր տարածքային պահանջներ պարտադրելու հարցում։

«ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին» պարբերությունում կառավարությունը հավաստիացրել է, որ «շարունակելու է ակտիվրեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին․․․ որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները»։

Թե ինչ քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված կառույցի հետ բնականոն կանոնադրական փոխհարաբերությունների խաթարումը, ապագայի քննարկման հարց է։ Սակայն փաստ է, որ ՀՀ կառավարությունը չի տիրապետում կամ միտումնավոր անտեսում է խորքային, արշխարհաքաղաքական գործընթացների կանխատեսումը և դրանից բխող հետևանքները։

Մեկ այլ օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ենթաբաժնում հատուկ շեշտվում է համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման հարցում։ Ավելին, Արտաքին քաղաքականության ենթաբաժնում ուղղակի նշված է ՝ «Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են՝ Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը․․․․․․»։ Որպես կառավարության գլխավոր խնդիր է հայտարարվել  «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը»  և, մասնավորապես,  «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։

Այսինքն, ՀՀ կառավարությունը 2021թ․ չի էլ նախատեսում Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչել։ Իսկ արդեն մեկ տարի անց, ազգային-ազատագրական պայքարի արդյունք Արցախի Հանրապետության տարածքը ՀՀ վարչապետի բանավոր հայտարարությամբ Ադրբեջանի մաս ճանաչելը ոչ այլ ինչ է, քան գործող Սահմանադրության, Անկախության Հռչակագրի կոպտագույն խախտում և ևս մեկ լուրջ հիմք նրան անվստահություն հայտնելու համար։

Հաշվի առնելով, որ սույն Պահանջագրին կցում ենք մեր կողմից կազմված «100 պատճառ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար» գրքույկը, որում համակարգված ներկայացված են նրա գործունեությունը բնորոշող փաստերը, կանդրադառնանք ՀՀ կառավարության վերջին հայտարարություններին միջպետական տարածքային փոփոխությունների վերաբերյալ։ Հիշեցնում ենք, որ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կամ զիջում, ինչպիսի «հիմնավորում» էլ որ  ներկայացվի, կարող է իրականացվել միմիայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Հակառակ պարագայում դա սահմանադրական նորմի և կարգի խախտում է՝ իր բոլոր հետևանքներով՝ ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցությունը  2021 թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է նախընտրական պայքարին և ստացել ՀՀ ընտրողների մեծամասնության քվեն ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական կողմնորոշումներին և նպատակներին վերաբերող այն հիմնադրույթներով, որոնք օգոստոսի 18-ին դարձել են իր ղեկավարած կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի առաջնահերթությունները։

ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ։ Սակայն 2021 թ․ ընտրություններից հետո ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը խախտել է իր իսկ ծրագրի գրեթե բոլոր հիմնադրույթները՝ իրականացնեով տրամագծորեն հակառակ ուղեգիծ, այսինքն՝ նա պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից՝ որպես իր ծրագիրը ձախողած, ժողովրդի քվեից զուրկ անձ։

Դիմելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պատգամավորներին, զգուշացնում ենք՝ յուրաքանչյուրդ կրում եք անձնական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայ ժողովրդի ճակատագիրը նախանշելու հարցում։

Հայի ազգային նկարագիրը ձևավորվել է որպես իր ինքնությունը պահպանող, ազգային արժեհամակարգին հավատարիմ, ընտանիքը պաշտպանող, Հայրենիքի և պետության համար մարտնչող, թշնամու առջև չընկրկող, արժանապատիվ մարդ։ Այսօր ձեր անհատական որոշումից է կախված՝ դուք համապատասխանու՞մ եք ներկայացված պահանջներին, թե՞ ոչ։

Գործող վարչապետին անվստահություն հայտնելու մեր պահանջը հիմնավոր է և բխում է մեր պետական և ազգային շահերից։ 

«Միասին» այընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, օրենքին համապատասխան, պատրաստ է ներկայացնել ՀՀ վարչապետի թեկնածու։

Սույն պահանջագիրը կներկայացվի մարտի 27-ին՝ ժամը 18։00-ին, կայանալիք համահավաքի մասնակիցներին։

Ձեր որոշումն ակնկալում ենք ստանալ մինչև 10․04․2024թ․»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան Այսօր, 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ Այսօր, 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին Այսօր, 09:24 Լարսը բաց է Այսօր, 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները Այսօր, 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով Այսօր, 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել Այսօր, 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին Այսօր, 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան Այսօր, 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները 09/01/2025 18:58 «Ես դեր ունեմ և այն կատարում եմ»․ Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է գնալ Վաշինգտոն և մասնակցել Թրամփի երդմնակալությանը 09/01/2025 18:43 40-ամյա եղեգնաձորցին Արփա գետի ափին աճող 40 ուռենի է հատել 09/01/2025 18:30 Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյան 09/01/2025 18:14 Փաշինյանը հույս է հայտնել, որ Մագդալենա Գրոնոն կնպաստի ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը 09/01/2025 18:00 Արարատում և Թալինում մառախուղ է 09/01/2025 17:47 Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում 09/01/2025 17:36 ՆԳՆ-ից հայտնում են՝ Ապարանում երիտասարդ ամուսինները տոնածառի խաղալիքներ են գողացել 09/01/2025 17:23 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով այրվել են հոլիվուդյան աստղերի տները 09/01/2025 17:11 Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի գլխավորած պատվիրակությանը 09/01/2025 16:58 Ռուսաստանն արժևորում է հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ․ Պեսկով 09/01/2025 16:47 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի 09/01/2025 16:32 Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել 09/01/2025 16:28 Հակոբ Ասլանյանը սքրինշոթը տեքստի փոխարեն հրապարակելով՝ որքանով էր ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը, իր հետ շփում այլևս չեմ պատկերացնում. Հայրապետյան 09/01/2025 16:14 Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ 09/01/2025 16:03 Երկու դեպքով հայտնաբերվել է 92 կգ սիգ․ ապօրինի ձկնորսության դեմ միջոցառումները շարունակվում են 09/01/2025 15:57 Չեմ զարմանա, եթե Ալիևի հայտարարություններից հետո Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Մեդվեդև 09/01/2025 15:51 8 միլիոն դոլարից բացի, հայկական արբանյակի վրա այլ ծախսեր չեն արվել. ԲՏԱ նախարար 09/01/2025 15:44 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 09/01/2025 15:32 Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց 09/01/2025 15:18 ԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ 09/01/2025 15:07 Ադրբեջանի ֆաշիuտ նախագահի վերջին մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում են. Դանիելյան 09/01/2025 14:59 Սրբուհի Գալյանն ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նոր պետին 09/01/2025 14:58 Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը ևս մեկ տարով երկարացվել է 09/01/2025 14:53 Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:42 Վարչապետի հետ քավոր-սանիկական հարաբերություններ չունեմ, բայց հպարտ եմ նրա հետ անցած ճանապարհով. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:37 Մեզ համար խիստ առաջնահերթություն է «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 14:25 ՏԿԵՆ ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական հսկողությամբ. Նախարար 09/01/2025 14:21 Սքրինինգային ծրագրի ներդրումից ի վեր՝ Հայաստանի 4 մարզում հետազոտվել է 32 հազար 121 կին, հայտնաբերվել է քաղցկեղի 285 դեպք 09/01/2025 14:07 Ես եմ առաջարկել պարոն Վաչե Տերտերյանի հետ աշխատանքը չշարունակելու տարբերակը. Դավիթ Խուդաթյան 09/01/2025 14:03 Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում. Պեսկով 09/01/2025 14:00 Բացառում եմ, որ Գնել Սանոսյանն ու Սուրեն Պապիկյանն իրենց թույլ կտային լոբբինգ անել ինչ-որ կազմակերպության համար. Խուդաթյան (Տեսանյութ) 09/01/2025 13:57 Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն առաջ տանել պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կեղծ թեզը. Թյուրքագետ 09/01/2025 13:52 Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով. Լևոն Զուրաբյան 09/01/2025 13:43 Ոչ մեկս հավերժ չենք նշանակվել պաշտոնների, այս փոփոխությունները տրամաբանության մեջ են. Խուդաթյան 09/01/2025 13:39 Մեծ ծավալի ճանապարհների կառուցման ընթացքում որոշակի թերացումներ, անորակ աշխատանքներ կլինեն, սա օրինաչափ է, բայց ոչ՝ ընդունելի. Նախարար (Տեսանյութ) 09/01/2025 13:31 Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և որևէ բան չի կարող փոխել կամ խարխլել դրանք. Ալի Աքբար Ահմադիան 09/01/2025 13:16 Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ 09/01/2025 13:14 Աբովյան քաղաքում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում 09/01/2025 12:58 Մանկապարտեզներից շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել 09/01/2025 12:52 Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան. Նիկոլ Փաշինյան 09/01/2025 12:48 «Բրաբուս»-ով մարդը նպաստ է ստացել. այսպես պետություն չի կարելի կառուցել, մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:41 Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ին 236 մլն եվրո կհատկացնի Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման համար 09/01/2025 12:35 Այդ երևույթը համատարած է պետական գնումների ոլորտում. Ռոմանոս Պետրոսյանը՝ դպրոցի ցնցուղի մասին (Տեսանյութ) 09/01/2025 12:31 Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները ՀՀ-ի հասցեին 09/01/2025 12:17 Մեկ էլ ասում են՝ «էլի թոշակը չբարձրացրին». լսեք, ՀՀ-ում երբեք 5 տարվա մեջ այնքան թոշակ չի բարձրացվել, ինչքան բարձրացվել է վերջին 5 տարվա մեջ, գնացեք, պատմությունը նայեք. Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 12:10 Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ 09/01/2025 12:01 Վրաստանում սգո օր է. իջեցվել են պետական դրոշները 09/01/2025 11:54 Սևանա լճից 470կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ 09/01/2025 11:49 ՀՀ-ԵՄ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է. մարդիկ ասում են՝ «ինչո՞ւ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, կգնանք Հռոմ, Բրյուսել, Ֆրանկֆուրտ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 09/01/2025 11:43 Կրակը հոշոտում է ամեն ինչ, հազարավոր մարդիկ սպասում են տարհանման հրահանգի. Մանրամասներ՝ Լոս Անջելեսից (Լուսանկարներ) 09/01/2025 11:35 Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը 09/01/2025 11:23 «Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե». հայտարարվեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկը (Տեսանյութ) 09/01/2025 11:20 Ծնվել է 44-օրյայի մասնակից Հայկ Աղաջանյանի երկրորդ որդին՝ Միհրանը (Տեսանյութ) 09/01/2025 11:10 ՀՀ ղեկավարությունը չունի որևէ «պլան բ»՝ հնարավոր պատերազմի պարագայում. Միջազգայնագետ 09/01/2025 11:00 2024-ին շարունակվել է երկաթուղու ծառայություններից օգտվող քաղաքացիների թվի աճը. ՀԿԵ 09/01/2025 10:56 Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջանական ժառանգություն. Արման Թաթոյան 09/01/2025 10:53 Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ 09/01/2025 10:49 Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն 09/01/2025 10:41 Երևանում 2 տան տանիք է այրվել. հրդեհի տարածումը կանխվել է 09/01/2025 10:33 Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին. «ՀայաՔվե» 09/01/2025 10:28 Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը 09/01/2025 10:22 ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ «այս պահին հայտարարելու բան չունի». ԱՄՆ պետքարտուղարություն 09/01/2025 10:18 Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել, հիմա կոմայի մեջ է 09/01/2025 10:01 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա 09/01/2025 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 09/01/2025 09:44 Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել․ Աբրահամյան 09/01/2025 09:37 Չարենցավան քաղաքում մառախուղ է 09/01/2025 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 09/01/2025 09:02 «Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը 09/01/2025 08:55 «Ժողովուրդ». Մասնագետներն իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը 09/01/2025 08:54 «Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է 08/01/2025 23:11 Իշուրիա․ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 08/01/2025 23:01 Շենգավիթի տներից մեկից ոսկյա զարդեր է գողացել, վաճառել, գումարով էլ խաղադրույքներ կատարել 08/01/2025 22:50 Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան 08/01/2025 22:35 Հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում, մի շարք ընտանիքներ տարհանվել են, եկեղեցիները հայտարարել են, որ դռները բաց են՝ ապաստան փնտրողների համար

Տվյալ բաժնի վերջին նյութերը