28/03/2024 20:04
Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով
Հայաստանի իշխանությունները չեն մատնանշում այն փաստը, որ դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, «Իզվեստիա»-ին տած հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Չի նշվում, որ հենց ՀԱՊԿ-ն է բազմիցս պաշտպանել Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում»,- ասել է նա։
Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ-ի առաքելության գործունեությանը։
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Այժմ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից զինվորականներ են ուղարկվում այնտեղ՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է նա։