Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ

28/03/2024 11:55

Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ


ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջով տարածվել է հետևյալ գրառումը.

«Ակտուալ է նաև մեր իրականության համար։

Չեմբեռլեն՝ որպես պարտությա՞ն, թե՞ հաղթանակի խորհրդանիշ։
 
Նևիլ Չեմբեռլենը համաշխարհային պատմության մեջ մնացել է որպես մեծ «ԼՈՒԶԵՐ», հանձնող, զիջող, կամազուրկ մարդ։ Ինչ արած, պատմությունն այդպիսին է եւ միշտ չէ, որ ամեն ինչ արդար է։ Ռոբին Հուդը հաստատ հերոս չէր, իսկ Լեոնիդասն էլ երեք հարյուր հոգով Քսերքսեսին չգամեց լեռներում։
 
1938թ.-ի սեպտեմբերի 29-ին, Լոնդոնի օդանավակայանում, Մյունխենի համաձայնագրի փաստաթուղթը թափահարելուց հետո, Չեմբեռլենը Ուինսթոն Չերչիլի մեծ ջանքերի գնով դարձավ մեծագույն «Լուզերը»։ Չերչիլը անդադար խոսում էր Հիտլերի հետ պայքարելու մասին՝ այն ժամանակ, երբ Չեմբեռլենը թղթի կտոր էր թափահարում եւ խոսում խաղաղությունից։
 
Հասարակության տրամադրությունները միշտ կռիվ տվող, մինչև վերջ պայքարող, անզիջում կերպարների կողքին են։ Զիջելու մասին խոսողները, խաղաղության կոչ անողները, երբեք հասարակական մեծամասնության հմայքը չեն վայելում։ Էական չէ, որ իրական պատերազմի ու պայքարի ժամանակ նրանք գերադասում են դիտորդ լինել։ Մարդկանց բնույթն է այդպիսին, ֆուտբոլում էլ հաղթողին են սիրում, բայց՝ տանը նստած վիճակում։
 
Ապագա հաղթանակները, սակայն, շատ հաճախ կերտում են ոչ թե ռազմատենչները, այլ համբերատար աշխատողները, թեկուզ եւ առերևույթ զիջման մասին խոսողները։ Ինչպես կասեր դասականներից մեկը՝ «Մարտավարության մեջ էմոցիան պարտադիր է, ռազմավարության մեջ՝ հակացուցված»։
 
Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել։ Ինչպիսի սխալներ է արել այդ մարդը, ում փոխարինելու էր գալու անզիջում, մինչև վերջ պայքարելու խորհրդանիշ դարձած Ուինսթոն Չերչիլը։ Կարող ենք ասել կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից։ Այո այո, հենց այդպես, շուտով կներկայացնենք համապատասխան փաստերը, սակայն նմանները հաճախ չեն ներվում։
 
1938թ. Մյունխենի համաձայնագրից առաջ Չեմբեռլենը իր կաբինետի եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հերթական խորհրդակցության ժամանակ հստակ հարց տվեց. որքա՞ն կդիմանա Բրիտանական զինուժը Վերմախտին։ Պատասխանատուների պատասխանը կարճ էր ու հստակ՝ Բրիտանիան դեռ պատրաստ չէ Գերմանիայի հետ պատերազմի։ Այս հարցն իրականում քննարկվում էր արդեն մեկ տարուց ավելի եւ բրիտանական կառույցների պատասխանը տխուր էր վարչապետի համար։ Այսինքն՝ 1938թ. դրությամբ Գերմանիան դեռ շարունակում էր ունենալ առավելություն՝ ռազմարդունաբերության եւ ընդհանուր ծանր արդյունաբերության հարցերում։ Անգամ 1939թ., երբ Բրիտանիան գնալով մեծացնում էր արդյունաբերությունը, միեւնույնն է, ծանր արդյունաբերությամբ զգալիորեն զիջում էր Գերմանիային։ Գերմանիան արդյունահանում էր 284 մլն տոննա ածուխ, իսկ Մեծ Բրիտանիան՝ 235 մլն տոննա։ Գերմանիան համապատասխանաբար՝ 19,8 մլն տոննա չուգուն եւ 25,6 մլն տոննա երկաթ իսկ Մեծ Բրիտանիան՝ 8,1 մլն տոննա չուգուն եւ 13,4 մլն տոննա երկաթ։ Պատերազմները նախ տնտեսություն են։ Չերչիլը եւս դա լավ հասկանում էր, սակայն քաղաքական պոպուլիզմն այլ բան էր պահանջում։ Չեմբեռլենին չէր մնում ոչինչ, քան փորձել ամեն գնով ժամանակ շահել, այն բանի համար, որ իր իսկ ձեռքով արդեն ստորագրած ռազմական արդյունաբերության վերաթողարկումը հասնի անհրաժեշտ մակարդակի։ Շատ քչերը գիտեն, որ հենց Չեմբեռլենի հրամանով էին սկսվել ձեւավորվել ազգային դիմադրողական շարժման (National Resistance) ջոկատների ձեւավորումը եւ մարզումները։
 
Դրանք նախատեսված էին Բրիտանիայի տարածքում՝ գերմանական բանակի ներխուժմանը դիմադրելու համար։ 1936 թ. Մեծ Բրիտանիայի ռամաօդային ուժերը կնքել էին նոր` «Սպիտֆայեր» կործանիչի մասսայական արտադրության պայմանագիր։ Այն հետո կդառնա Երկրորդ համաշխարհային պատերազմի լավագույն կործանիչներից մեկը։ Բայց այն դեռ պետք էր հասցնել արտադրել։ Ավելի քան 300 միավոր կործանիչների ձեռքբերման պայմանագիրը դեռ նոր էր կնքված, և Սուպերմարին ընկերությունը չէր հասցրել գործարանները նորմալ կառուցել ու արտադրությունը սկսել։ Քչերը գիտեն, որ համաշխարհային պատմության մեջ առաջին ՀՕՊ-ի համակարգ հասկացությունը, ստեղծվել է Մեծ Բրիտանիայում՝ հենց Չեմբեռլենի հրամանով։ Մարշալ Հյու Դաունինգի անունը կրող այս համակարգը, որը կազմված էր առաջին ռադիոլոկատորներից եւ կառավարման կետերից, «Ground-controlled interception (GCI)», հետագայում հաղթանակ էր բերելու Մեծ Բրիտանիային՝ սկսել էին կառուցել հենց Չեմբեռլենի հրամանով։ Այսինքն՝ այն վարչապետը, ով պատմության մեջ մնալու է որպես «ԼՈՒԶԵՐ»՝ իր անձը, հեղինակությունը զոհելով Մեծ Բրիտանիայի ապագա հաղթանակի համար, դրել էր ապագա հաղթանակների նախադրյալները։ Ռազմական արդյունաբերության, նոր զինատեսակների ձեռքբերման, ստեղծման, ծավալման հրամանները ստորագրած անձը, գնում էր Մյունխեն՝ խաղասերի, զիջողի կռացած մարդու կերպար ընդունելու, որ իր հաշվին իր երկրի համար ժամանակ շահի։ Հետագայում, երբ Գերմանիան կհարձակվի Լեհաստանի վրա, դեռ մի քանի շաբաթ վարչապետը շարունակում էր մնալ Չեմբեռլենը, որին հետո փոխարինեց Ուինսթոն Չերչիլը։ Մեծ Բրիտանիան այդպես էլ տարօրինակ պատերազմի ընթացքում չհամարձակվեց մարտական գործողություններ սկսել Գերմանիայի դեմ։ Այսինքն՝ անգամ անզիջում պայքարի մարտիկ Ուինսթոն Չերչիլը չհամարձակվեց պատերազմ վարել Հիտլերի դեմ։ Հարց է առաջանում՝ ինչու՞։ Չէ որ պատասխանն ակնհայտ է. Որովհետև Չեմբեռլենի կողմից սկսած վերազինման և հզորացման գործընթացը դեռ չէր հասել այն անհրաժեշտ մակարդակին, որ Բրիտանիան մտներ պատերազմի մեջ։ Տասը դիվիզիաները դեռ շատ քիչ էին եւ, ամենակարեւորը, վերմախտի մակարդակը չունեին։ Այդ պահից սկսած դեռ մեկ, մեկուկես տարի ժամանակ անցավ՝ մինչև Բրիտանիան անհրաժեշտ ուժեր կուտակեց և սկսեց կռվել, այն էլ միայն ԱՄՆ-ի օգնությամբ։ Այսինքն՝ կարեւոր չէ, թե ամբիոններից ինչ կգոռան, ինչքան ռազմատենչ ու փրկիչ կխաղան, քաղաքականությունն ու ռազմավարությունը բացարձակ սառը հաշվարկ են։
 
Իսկ Չերչիլը հաշվել լավ գիտեր, չէ որ մի անգամ անձամբ կրել էր Բրիտանիայի պատմության ամենածանր պարտություններից մեկը՝ Դարդանելի պարտությունը։
 
Բոլորս գիտենք, թե 1940թ.-ի սեպտեմբերից սկսված «Բրիտանիայի համար ճակատամարտը» ինչպիսի անակնկալ եկավ գերմանական «Լյուֆտվաֆֆե»-ի համար։ Գերմանական փառահեղ օդուժը Երկրորդ աշխարհամարտում կրեց իր առաջին ծանր պարտությունը։ Չեմբեռլենի ստեղծած հակաօդային պաշտպանությունը՝ առաջին ռադոլոկատորներով ու լավագույն կործանիչներով, փրկություն բերեց Բրիտանիային, սակայն հաղթանակը բաժին հասավ Չերչիլին։
 
Չեմբեռլենը իր կյանքի ու հեղինակության գնով փրկեց իր պետությունը, սակայն նրա ջանքերն իզուր չանցան քանզի Բրիտանիան ուներ նաեւ Լորդ Հյու Դաունինգի, գեներալներ Հարոլդ Ալեքսանդերի, Բերնարդ Մոնթհոմերիի եւ այլոց նման նվիրյալ զավակներ»։

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:44 Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել․ Աբրահամյան Այսօր, 09:37 Չարենցավան քաղաքում մառախուղ է Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Մասնագետներն իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է 08/01/2025 23:11 Իշուրիա․ Ինչ են խորհուրդ տալիս մասնագետները 08/01/2025 23:01 Շենգավիթի տներից մեկից ոսկյա զարդեր է գողացել, վաճառել, գումարով էլ խաղադրույքներ կատարել 08/01/2025 22:50 Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան 08/01/2025 22:35 Հրդեհը տարածվում է Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում, մի շարք ընտանիքներ տարհանվել են, եկեղեցիները հայտարարել են, որ դռները բաց են՝ ապաստան փնտրողների համար 08/01/2025 22:16 Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել 08/01/2025 21:57 Ալեն Սիմոնյանն այսօրվանից արձակուրդում է 08/01/2025 21:39 «Ամեն վայրկյան կարող է զանգեն ու զգուշացնեն, որ դուրս գանք տնից»․ Լոս Անջելեսի հայ բնակիչը՝ հրդեհի մասին 08/01/2025 21:23 Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից․ Փաշինյան 08/01/2025 21:09 Փաշինյանը տեսչական մարմինների ղեկավարներին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ծառայության ղեկավարի հետ հանդիպման 08/01/2025 20:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը 08/01/2025 20:31 Սևան-Հրազդան ճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր 08/01/2025 20:17 Անորակ սննդից և քիմիական նյութերից թունավորումները կարող են կյանքին վտանգ սպառնալ 08/01/2025 20:00 Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարը՝ միջազգային գրոսմայստերների և վարպետների մասնակցությամբ 08/01/2025 19:45 Պաշտպանության նախարարի հորեղբորորդին կրկին պաշտոնի անցավ քաղաքապետարանում․ «Հրապարակ» 08/01/2025 19:27 Հովիկ Աղազարյանի նպատակը իշխանափոխությունն է. վստահ է` արտահերթ ընտրություններ կլինեն․ Armlur.am 08/01/2025 19:13 «Կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ալիևի հայտարարության վրա»․ Թագուհի Թովմասյան 08/01/2025 18:57 Սիրիայի նոր իշխանությունների ղեկավարն այցելելու է Թուրքիա, որ շնորհակալություն հայտնի Էրդողանին՝ Ասադին տապալելու գործում օգնության համար 08/01/2025 18:42 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ 08/01/2025 18:28 Փաստաբանները՝ ընդդեմ հարկային օրենսգրքում փոփոխությունների․ Ի՞նչ են պատրաստվում անել 08/01/2025 18:03 Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են գրանցել․ Վերլուծություն 08/01/2025 17:51 «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով»․ Խաչատուրյանը՝ Մարագոսին 08/01/2025 17:39 ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք․ Մետաքսե Հակոբյան 08/01/2025 17:27 Կյանքից հեռացել է ակադեմիկոս Լևոն Թավադյանը 08/01/2025 17:19 Ինչու գազելի համար, որի դուռը ես էի բռնում, որ ճանապարհին չընկներ, վճարեի 150 դրամ. Փոխքաղաքապետ (Տեսանյութ) 08/01/2025 17:06 Ֆրանսիայի ԱԳՆ-ն Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն թույլ չի տա հարձակվել իր վրա 08/01/2025 17:00 Մենք դեռևս այդ փուլում չենք, որ չարամտորեն վճարել չցանկացողներին տուգանենք. Փոխքաղաքապետ 08/01/2025 16:45 Հայաստանում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 651 քաղաքացի, որոնց 94 տոկոսը 0-ից 18 տարեկան երեխաներ են 08/01/2025 16:38 Եթե մենք իրական ռեֆորմ ենք անում, այլ ոչ թե թռչնակ ենք նկարում, ապա, այո, եղած վիճակից ավելի լավ վիճակի անցումը հաճախ լինում է բարդ. Գրիգորյան (Տեսանյութ) 08/01/2025 16:31 ՔԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների ջանքերի համատեղմանը 08/01/2025 16:27 Ինչու՞ է ուղևորատոմսերի վավերականության ժամկետը կրճատվել. մանրամասնում է փոխքաղաքապետը (Տեսանյութ) 08/01/2025 16:21 Փաշինյանը շնորհավորել է Նիկոլայ Ծատուրյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով 08/01/2025 16:14 Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում 08/01/2025 16:04 Բա որ Արցախը մտնելու էր Ադրբեջանի կազմ, ինչո՞ւ էիք գոռում՝ Արցախը ՀՀ է և վերջ․ հարցեր՝ Արարատ Միրզոյանին 08/01/2025 15:39 Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են անկլավների հարցն այս պահին քննարկել. Միրզոյան 08/01/2025 15:30 Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասով ոչ մի լավ բան ասել չեմ կարող. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 15:24 Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Եղիազարյան 08/01/2025 15:19 Ժողովուրդը պետք է պայքարի մինչև վերջ՝ Վրաստանի «ուկրաինացումը» կանխելու համար. «Վրացական երազանք» 08/01/2025 15:15 Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ 08/01/2025 15:08 Չենք պատրաստվում մեր ձեռք բերած սպառազինությունը վերադարձնել. Արարատ Միրզոյան 08/01/2025 15:04 Անպայման վերադառնալու պայմանով․ տղերքին ճանապարհեցին բանակ․ Լուսանկարներ 08/01/2025 15:00 Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը ժամանել է Բաքու 08/01/2025 14:55 Հայաստանում կանցկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիր 08/01/2025 14:53 Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 14:49 Հարկավոր է սթափվել, ուրիշ ոչ մի բան. Մովսես Հակոբյան 08/01/2025 14:44 Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա․ Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 14:34 Ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ. Արարատ Միրզոյանի պատասխանը՝ Ալիևին (Տեսանյութ) 08/01/2025 14:27 Դատախազությունը պահանջում է Բերդի նախկին ղեկավարից բռնագանձել 2 անշարժ գույք և 70 միլիոն դրամ 08/01/2025 14:20 Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն այսօր կժամանի Հայաստան 08/01/2025 14:13 Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում էական ձեռքբերումներ ենք ունեցել. Միրզոյան (Տեսանյութ) 08/01/2025 14:06 Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ 08/01/2025 13:58 Հայկականության վերացnւմը որպես նպատակ դարձրած պետության հետ մեր հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինի բացառապես խաղաղության պարտադրանքը. Մանե Թանդիլյան 08/01/2025 13:47 Վթար՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին, «BMW»-ն բախվել է էլեկտրասյանը. 2 վիրավորներից մեկն անչափահաս է 08/01/2025 13:38 Երևանում չշահագործվող սրճարան է այրվել 08/01/2025 13:34 Քննչական կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի 08/01/2025 13:32 Ալիևը սպառնում է տիրել եւ ուտել մեզ, իսկ Նիկոլն ասում է՝ արի ախպերանանք կամ ամուսնանանք. Շարմազանով 08/01/2025 13:28 Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից 08/01/2025 13:24 Ալիեւի հարցազրույցները ՀՀ-ում դառնում են քաղաքական խաղադրույքների յուրօրինակ «ռուլետկա». Բադալյան 08/01/2025 13:17 Իրանի ազգային անվտանգության քարտուղարը ժամանել է Բաքու, որից հետո կժամանի նաև Հայաստան 08/01/2025 13:14 «Չայնիի» ոլորանների սկզբնամասում 26-ամյա վարորդը «Opel»-ով հարվածել է ճանապարհին հայտնված կովին 08/01/2025 13:09 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով 08/01/2025 12:59 Մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է 10 վթար, 15 մարդ ստացել է վնասվածքներ 08/01/2025 12:55 Ինչու է Կարեն Գիլոյանն ազատվել փոխնախարարի պաշտոնից 08/01/2025 12:51 Մարզահամերգային համալիրի գետնանցումը կբարեկարգվի (Տեսանյութ) 08/01/2025 12:34 Հայաստանում պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունն առավել բարձր է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում 08/01/2025 12:29 Վթարի պատճառով 4 ժամ ջուր չի լինելու Շենգավիթ որոշ հասցեներում 08/01/2025 12:25 Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը 08/01/2025 12:22 Սնուպ Դոգի համերգը չի կայանա. ԿԳՄՍՆ-ն գումարը հետ է պահանջել (Տեսանյութ) 08/01/2025 12:15 Բաքուն փորձում է էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել. չենք գնալու այս ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի արձագանքն՝ Ալիևին 08/01/2025 12:12 Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ (Տեսանյութ) 08/01/2025 12:05 Մնացեք տանը, եթե լավ չեք զգում ձեզ. Արսեն Թորոսյան 08/01/2025 12:03 Այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով ավելի քան 6 100 ուսուցիչ ունի վարձատրության փոփոխություն. Ժաննա Անդրեասյան 08/01/2025 11:47 ՀՀ-ն համարվում է օրինակելի երկիր, որի կրթական փոփոխության փորձն ուսումնասիրում են միջազգային տարբեր հարթակներում. Նախարար 08/01/2025 11:40 38-ամյա Սաթենիկը երկտող է թողել, ապա ծառից կախվել 08/01/2025 11:28 Դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ 08/01/2025 11:25 Թանգարանների այցելուների թիվն ավելացել է, ավելի քան 1 մլրդ եկամուտ է գրանցվել. ԿԳՄՍ նախարար 08/01/2025 11:19 ՔՊ-ն Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. պետք է դուրս գանք քարոզի գերությունից, որ կարողանանք դիմակայել ՀՀ-ի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին. Թաթոյան 08/01/2025 11:14 Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը՝ Կանադայի հետ միավորված, Թրյուդոն արձագանքել է 08/01/2025 11:08 Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը. Վահե Հովհաննիսյան 08/01/2025 10:59 Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Չինաստանում երկրաշարժի զոհերի ընտանիքներին 08/01/2025 10:40 Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց ՀՀ-ին. Դատախազություն 08/01/2025 10:26 Եթե 1996-ին Արցախն արդեն հանձնել էին, ապա ինչո՞ւ Ադրբեջանն այն չէր վերցնում ու դա փուլերով արեց 2020 և 2023 թվականներին, այն էլ` պատերազմի միջոցով. Տիգրան Աբրահամյան 08/01/2025 10:21 Հայաստանը կանգնած է կա՛մ նոր պատերազմի, կա՛մ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան 08/01/2025 10:11 Ալիևը միայն վերահաստատել է, որ Թուրքիայի հետ չեն պատրաստվում հանդուրժել ՀՀ գnյnւթյnւնը որպես պետություն և, առավել ևս, նրա հետ խաղաղ ապրել․ Վարուժան Գեղամյան 08/01/2025 10:05 Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, արդեն ՀՀ հասցված զենքերն էլ պետք է վերադարձվեն․ Ալիև 08/01/2025 09:50 Ադրբեջանի նախագահի ելույթը մեր երկիր ներխուժելու մասին ազդարարում է․ պետք է հայտարարվի արտակարգ դրություն և ԶՈւ-ն բերվի բարձր մարտական պատրաստվածության․ Անանյան 08/01/2025 09:35 Կգործի նորացված ծրագիր՝ արցախցիների կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով 08/01/2025 09:28 Լարսը բաց է 08/01/2025 09:24 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 08/01/2025 09:21 «Ժողովուրդ». Փաշինյանը դատավորների հետ դեմ առ դեմ հանդիպման կգնա՞, թե՞ կխուսափի 08/01/2025 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանի այցելությունը ՌԴ-ի, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների համար թա՞նկ է եղել 08/01/2025 09:17 «Ժողովուրդ». Միայն Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներն են բնակվում կառավարական առանձնատանը, իսկ որտե՞ղ է բնակվում Սիմոնյանը 08/01/2025 09:11 «Ժողովուրդ». Փաշինյանի «կացինը» հասել է ՊՆ շարքային աշխատակիցներին 07/01/2025 22:12 «Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի»․ Ալիև