28/03/2024 12:36
Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի և փորձում իրականացնել Հարավային Կովկասը մարտադաշտի վերածելու իր ծրագիրը. ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրեն Ալի Նագիևը։
«Տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու փոխարեն՝ Ֆրանսիան զենք ու զինամթերք է մատակարարում Հայաստանին»,-հայտարարել է Նագիևը՝ նշելով, որ Ֆրանսիան Հայաստանում տեղակայում է իր ռազմական առաքելությունը, Հայաստանին դրդում է հերթական պատերազմի, փորձում է իրագործել Հարավային Կովկասը մարտի դաշտ դարձնելու իր ծրագիրը։
Նագիևը մեղադրել է, որ իբր Ֆրանսիան դրանով չի սահմանափակվում, իր նպատակին հասնելու համար իր հատուկ ծառայության ներկայացուցիչների միջոցով գաղտնի համագործակցության է ներգրավում տարբեր անձանց, ձևավորում է լրտեսական ցանց, գործում է ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության: