28/03/2024 13:45
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին
Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետ. այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը։
Սաբինա Ալիևան հետաքրքրվել է հայազգի բնակիչների իրավունքների ու ազատությունների ապահովման վիճակից։
Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հայտնել էր, որ օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։