28/03/2024 13:26
Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ
Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. այս մասին «Հայաստանը որպես քաղաքակրթության խաչմերուկ. պատմամշակութային կապեր» գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի ուղերձում ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Ուղերձում նաև նշված է. «Այս տեսակետից նման գիտաժողովները լավ հնարավորություն են համապատասխան հայեցակարգերի որոնման համար։ Հարավային Կովկասը միշտ եղել է գիտական եւ մշակութային խաչմերուկ եւ մնում է այդպիսին։ Գիտությունը կարող է խնդիրների, խոչընդոտների լուծման, քաղաքակիրթ հանդուրժողության ձեւավորման երաշխավորված բանալի լինել։ Հուսով եմ, որ գիտաժողովը լիովին կծառայի աշխարհաքաղաքական իրողությունների սթափ գնահատմանը»։
Նշենք, որ այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկել է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը, որի նպատակն է քննարկել Հայոց պետականության ունեցած դերը տարածաշրջանում, Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ։