28/03/2024 20:59
Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը․
«Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը եւս մէկ անգամ ցնցել են Հայաստանն ու հայոց աշխարհը՝ բացայայտելով իրենց հերթական միակողմանի զիջումների պատրաստակամութիւնը։ Այս անգամ հերթը Տաւուշի մարզինն է։ ՀՀ ներկայ իշխանութեան վարած ազգագործան քաղաքականութեան հետեւանքով թշնամուն են յանձնւում ռազմավարական նշանակութեան տարածքներ, ինչը առաջացնելու է անվտանգային լրջագոյն սպառնալիքներ։
Արցախի յանձնումը միայն սկիզբ էր։ ՀՀ իշխանութիւնը ամէն կերպ մոռացութեան է տալիս Արցախն ու Արցախի հարցը։ Արցախի իրաւունքների բարձրացման եւ հետապնդման բացառիկ լիազօրութիւն ունեն Արցախի ժողովրդի կողմից ընտրուած պետական մարմինները։ Այդ մարմինները վարկաբեկելը եւ նրանց գործունէութեանը խոչընդոտելը նշանակում է հրաժարուել այդ իրաւունքներից։
Արցախի կարգավիճակի եւ արցախահայերի հաւաքական վերադարձի իրաւունքի հարցերը հայութեան օրակարգի վրայ են եւ մինչեւ չլուծուեն այդ հարցերը՝ չի կարող լինել արժանապատիւ եւ իրական խաղաղութիւն։
Հ.Յ.Դաշնակցութիւնը անցնող տարիների ընթացքում բազմիցս զգուշացրել է Հայաստանի եւ Արցախի նկատմամբ թշնամիներից եկող վտանգների ու սպառնալիքների մասին, որոնց առջեւ գիտակցաբար եւ համոզումով տեղի է տալիս ՀՀ իշխանութիւնը։
Անհրաժեշտ է վերջ դնել ազգային արժէքների ու կառոյցների դէմ պայքարելու քաղաքականութեանը եւ կենտրոնանալ Հայոց բանակի մարտունակութեան բարձրացման ու հզօրացման վրայ։
Համոզուած ենք՝ Հայաստանում եւ Սփիւռքում, բոլոր առողջ, ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտութիւն է։ Օրակարգը մէկն է՝ հայկական պետականութեան փրկութիւնը։
Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
28 Մարտ, 2024 թ.»։