28/03/2024 13:15
Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ)
Ես այսօր էլ Հայաստանում տեսնում եմ մարդկանց, ովքեր Հայաստանի անկախության համար պայքարում են և «թուրք» իշխանությունների կողմից հալածվում են. ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Այդ մարդիկ, ՀՀ-ի քաղաքական բանտարկյալի կարգավիճակում են, միայն նրա համար, որ չեն վախենում ասել ազատ, անկախ Արցախի Հանրապետություն, ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետություն բառերն ու բառակապակցությունները»,-ասաց նա։
«Ինչքան ցավ կլիներ Աշոտ Նավասարդյանի և մյուս հանրապետականների համար, ովքեր պայքարել են ՀՀ-ի և ԱՀ-ի համար, պատկերացնեն, որ մեկը գալու է, վարչապետի աթոռին նստած սպառնալու է ԱԱԾ-ով ասֆալտին փռել Արցախի Հանրապետություն, Արցախի կառավարություն, Արցախի նախագահ, Արցախի ԱԺ բառակապակցությունները ասողներին, որ որևէ մեկդ չհամարձակվեք հիշատակել, ավելին՝ ցուցանակներ չփակցնեք, որտեղ կհիշատակվի Արցախը»,-ասաց նա։