28/03/2024 17:51
«Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ
«Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ, ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից։
«Չորս ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ. փորձաքննությունը պարզում է՝ ինչ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ են օգտագործել»,- ասել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
Հիշեցնենք՝ մարտի 25-ին դատարանի որոշմամբ կալանավորվել են 4 անձինք, որոնք տեռորիստական ակտի անմիջական իրականացնողներն են։ Նրանց հայտնաբերել էին Բրյանսկի մարզում՝ դեպի Ուկրաինայի սահման փախչելիս։ Կալանավորված է ևս 4 հոգի, որոնք աջակցել են ահաբեկչության իրականացմանը։