28/03/2024 11:45
Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ)
Հայաստանը Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն կցուցաբերի. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ներքին գործերի նախարարությանը կհատկացվի շուրջ 19 միլիոն դրամ, իսկ Պաշտպանության նախարարությանը կհատկացվեն համապատասխան միջոցներ, քանի որ մարդասիրական օգնության տեղափոխումը ապահովում է ՊՆ-ն։
«Խոսքը շուրջ 1.5 միլիոն մարդու մասին է։ Մարդասիրական օգնության շրջանակներում կտրամադրվեն դեղեր ու մթերք»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Մարդասիրական օգնությունը կազմում է 29,94 տոննա։