28/03/2024 10:42
Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Մենք ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովն՝ անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ե՛վ ես, և՛ քարտուղարությունը աշխատում ենք կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խիստ համապատասխան։ Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքակազմի ուժերով վերլուծում ենք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները։ Չեմ թաքցնի․ որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են։ Բայց ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը»,- նշել է ՀԱՊԿ քարտուղարը՝ ընդգծելով, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ դաշնակիցը և առկա բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։