29/03/2024 12:35
ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ)
Արցախից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից, այս մասին հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա, սակայն, նշեց, թե այլ տվյալներ էլ են շրջանառվում, որ թիվը հասնում է մինչև 15 հազարի։
«Հիմնական պատճառը սոցիալ-կենցաղային պայմաններն են, որոնք խաթարում են մարդկանց բնականոն կյանքը Հայաստանում, դրա համար նախընտրում են տեղափոխվել Ռուսաստանի հարավային հատվածներ»,- նշեց Ստեփանյանը։
ԼՂ-ից բռնի տեղահանված 10 հազար 800 անձ է Հայաստանում տեղավորվել աշխատանքի։
«Սրանք պաշտոնական թվերն են, ամենացավալին այն է, այս թվերի մեջ շատ քիչ տոկոս են կազմում կրթության բնագավառի ներկայացուցիչները, ընդամենը 220 ուսուցիչ է, որ ՀՀ կրթական հաստատություններում է այսօր աշխատում, մինչդեռ, Արցախում 4 հազար ուսուցիչ ենք ունեցել»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը։
Սա, ըստ նրա, ևս կնպաստի բռնի տեղահանված արցախցիների արտագաղթին։