29/03/2024 14:27
Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը (Տեսանյութ)
Երեկ պլանավորվում էր Ադրբեջանի կողմից Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց վերաբերյալ հարցազրույցի կամ դոկումենտալ ֆիլմի հրապարակումը, որը չեղարկվեց կամ առնվազն այդ նույն տեսքով չեղավ. «Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները» թեմայով քննարկմանը հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ դեռևս տեղյակ չեն, թե որն է եղել պատճառը, որ ադրբեջանական հեռուստաալիքը չի հրապարակել տվյալ ֆիլմը։
«Հավանաբար, պարզաբանումներ կլինեն, բայց շատ կարևոր է դիտարկել, որ, ցավոք, ՀՀ հանրությունը տրվում է ադրբեջանական քարոզչական հնարքներին»,-ասաց նա։
Ըստ Ստեփանյանի՝ պետք է հանրությանը կրթել, բարձրացնել իմունիտետը և ցույց տալ, թե ինչ նպատակով է արվում, որպեսզի չընկնեն Ադրբեջանի լարած թակարդը։