29/03/2024 18:31
Ամուրի շրջանում միգրանտներին կարգելեն աշխատել տրանսպորտային փոխադրման ոլորտում․ կակտիվանան անօրինական միգրանտներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները
Ամուրի շրջանի ձեռնարկություններում աշխատող միգրանտների թիվը նախատեսվում է աստիճանաբար կրճատել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Ներկայումս տարածաշրջանում արգելված է օտարերկրյա աշխատուժի օգտագործումը գյուղատնտեսության և ոսկու արդյունահանման ոլորտներում։ Հաջորդ տարի նախատեսվում է նմանատիպ արգելք մտցնել տրանսպորտի/ բեռնափոխադրումների ոլորտում, ինչպես նաև կրճատել աշխատանքային միգրանտների ներգրավվածությունը սպառողական շուկայում։
Որոշումն ընդունվել է նահանգապետ Վասիլի Օրլովի հրավիրած խորհրդակցության արդյունքում։
Բացի այդ, Ամուրի շրջանում կակտիվանան անօրինական միգրանտներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները։
Տեղի իշխանությունները ՌԴ կառավարությանն առաջարկ են ուղարկելու՝ աշխատանքային միգրանտների թիվը վերահսկելու համար դաշնային օրենսդրությունը կարգավորելու վերաբերյալ: