29/03/2024 14:05
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ» ցանց ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանն ազատվել է աշխատանքից, Aysor.am-ին ասաց ԲՏԱ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանը։
«Պարոն Միլիտոնյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, այն ընդունվել է»,-ավելացրեց նա։
Թե աշխատանքից ազատման պատճառը որն է՝ մամուլի խոսնակը չասաց՝ նշելով, որ պատճառներից տեղյակ չէ։
Նշենք, որ Մուշեղ Միլիտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հարգելի և սիրելի ընկերներ, սեփական դիմումիս համաձայն այսօրվանից ազատվել եմ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնից։ Շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ թիմին՝ կատարված լայնածավալ աշխատանքի համար»։
Հիշեցնենք՝ այսօր՝ մարտի 29-ին, հայտնի դարձավ, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում: