29/03/2024 21:25
ԱՊՀ տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսին՝ Մոսկվայում
ԱՊՀ-ի տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 21-ին` Մոսկվայում, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Մենք պայմանավորվեցինք ԱՊՀ տնտեսական խորհրդի հաջորդ՝ 102-րդ նիստն անցկացնել հունիսի 21-ին Մոսկվայում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Տնտեսական խորհրդի լայն ձևաչափով նիստում։
Մոսկվայում այսօր գումարվել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 101-րդ նիստը։