29/03/2024 15:41
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». ԵՄ-ն հակադարձել է Բաքվին
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն հերքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Բաքվի պնդումները։ Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հարցումներին՝ նա «ոչ ճիշտ» է անվանել ապրիլի 5-ին Ժնևում կայանալիք հանդիպման բնույթի մասին տեղեկատվությունը․
«Ճիշտ չէ, որ նիստը նվիրված է լինելու անվտանգության երաշխիքներին։ Այն չի անդրադառնա այլ հարցերի, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից։ Հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսության կայունության և այդ երկրի հետ երկկողմ համագործակցության վրա», - նշել է Ստանոն։
«ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կիսում են Հայաստանի և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ և բարգավաճ ապագային աջակցելու հանձնառությունը: Սա հնարավորություն կընձեռի քննարկելու Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերության հիման վրա նրա տնտեսության ամրապնդման նպատակով», - հավելել է Ստանոն։