29/03/2024 15:51
Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվել
Ազգային ժողովում լսումներ կացնկացվեն «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով։
Լսումները հրավիրվել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին՝ ԱԺ նիստերի դահլիճում։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Եվրախորհրդարանն ընդունեց «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս բանաձևը անսասան աջակցություն է արտահայտում ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը։
Նա նշել էր, որ այս բանաձևը Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։