29/03/2024 15:07
Լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը. դատավոր Բախշիյանի կոչը՝ ճնշումների ենթարկվող դատավորներին
Դատավոր Բորիս Բախշիյանը, որը ենթարկվել է ճնշումների, դատավորներին խորհուրդ է տալիս լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը։
«Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում եղել է, փաստ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Դատավորը պնդում է՝ արել է այն, ինչ պահանջում էր օրենքը։
«Օրենքով եմ արել, եթե նույն իրավիճակում հայտնվեմ՝ նույն կերպ կվարվեմ»,- նշեց Բախշիյանը։
Բորիս Բախշիյանն այս տարի վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց դատավորից՝ նրան անհիմն մեղադրելու համար։
Բախշիյանին արդարացնելու որոշումը կայացրել էր դատավոր Լուսինե Սեփխանյանը։