29/03/2024 13:32
Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ)
Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերեվարված հայերի, այս մասին հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«Պաշտոնական տվյալներով՝ 23 անձ գտնվում է Ադրբեջանում»,- ասաց նա։
2020 թվականից Ադրբեջանում կան հինգ հայ գերիներ, երկուսը ռազմագերիներ են։ Մյուս դեպքերը, Սահակյանի խոսքով, կապված են 2023 թվականի հետ։