29/03/2024 14:11
ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան։
«Փաստացի ասում եմ՝ իմ վրա ճնշում չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Դատավորի խոսքով՝ ԲԴԽ-ում եղել են մի քանի որոշումներ, որոնց ինքը դեմ է քվեարկել։
ԲԴԽ անդամը մտահոգիչ է համարում, որ, ըստ լուրերի, չորս դատավորներ հրաժարական են ներկայացրել «չատի» արտահոսքի հետևանքով։
«Մտահոգիչ է, եթե նման բան կա, ավելի ճիշտ կլինի, որ կոնկրետ լինի ու քննարկման առարկա դառնա, եթե չի բարձրաձայնվում, ես չեմ կարող դրան ուղիղ պատասխան տալ»,- նշեց նա։
Հովհաննիսյանը կապ չի հաստատել հրաժարական տված դատավորների հետ, քանի որ նրանց կողմից չի լսել, որ ճնշում կա։