29/03/2024 17:04
Սամարայում օպերատիվ միջոցառումներ են․ Հայտնաբերում ու հաշվառում են ՌԴ քաղաքացիություն ստացած նախկին միգրանտներին, որոնք մինչ այս խուսափել են զինվորական հաշվառումից
ՌԴ Քննչական կոմիտեի Սամարայի կայազորի ռազմական հետախուզական վարչությունը, այլ ուժային կառույցների հետ, միջոցառումներ են անցկացրել՝ հայտնաբերելու Սամարայում զինվորական հաշվառումից խուսափած նախկին միգրատներին, որոնք ՌԴ քաղաքացիություն են ստացել, սակայն խուսափել են զինվորական հաշվառումից։
Օպերատիվ միջոցառումների արդյունքում 10 այդպիսի անձ է հայտնաբերվել։
«Զինվորական հաշվառման ենթաակա անձինք տեղափոխվել են Սամարայի շրջանի զինկոմիսարիատ՝ զինվորական հաշվառման, ինչպես նաև ենթարկվել են վարչական պատասխանատվության»,- լրատվկան գործակալությանը հայտնել են ՌԴ ՔԿ-ից։